Թուրքիայի Սըվազ նահանգում առատ ձյան պատճառով շուրջ 50 գյուղի ճանապարհ է փակվել (լուսանկարներ)

12:46 • 08.03.19

Ներկայի Թուրքիայի Սըվազ նահանգում (պատմական Սեբաստիա-tert.am) առատ ձյան տեղումների պատճառով շուրջ 50 գյուղական համայնքի ճանապարհներ են փակվել, այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

Նշվում է, որ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Սըվազի 5 շրջանում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել են 47 գյուղերի ելքերն ու մուտքերը, դպրոցները:

Հայտնի է, որ պատասխանատու մարմիններն այժմ աշխատում են ճանապարհների բացման ուղղությամբ:

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ռիզե (պատմական Համշենի մի մասը-tert.am), Վան և Բինգյոլ նահանգների մի շարք բարձրադիր շրջաններում փակվել են դպրոցները:

Անցյալ տարի Էրզրումում առատ ձյան պատճառով փակվել էին ավելի քան 400 գյուղերի ճանապարհներ:

 

 



Картинки по запросу sivasta kar

Картинки по запросу sivasta kar 47 koy

Похожее изображение

Картинки по запросу sivasta kar 47 koy