Իսպանիայում հարյուրավոր կանայք Մարտի 8-ի կապակցությամբ թավաներով ու կաթսաներով ակցիա են անցկացրել (լուսանկարներ)

15:33 • 08.03.19

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հարյուրավոր կանայք լույս Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա գիշերը, կաթսաներին ու թավաներին հարվածելով, դուրս են եկել քաղաքի գլխավոր հրապարակ, գրում է Reuters գործակալությունը:

Ակցիայի մասնակիցների մեծ մասը մանուշակագույն է հագել, ինչը կանանց իրավունքների պաշտպանությունը խորհրդանող գույնն է: Կանայք «Քույրի՛կ, ես հավատու՛մ եմ քո ուժերին» գրությամբ պաստառներ են ծածանել:

Այս կերպ իսպանուհիները գենդերային ավելի մեծ հավասարության և կանանց՝ սեփական իրավունքների պաշտպանության կոչ են արել:

Օրվա ընթացքում Իսպանիայում ավելի խոշոր հավաքներ են ակնկալվում:

Երկրում ֆեմինիստների ակտիվության աճը պայմանավորված է ծայրահեղ աջակողմյան «Վոկս» նոր կուսակցության աճող հեղինակությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ երկրում ընդունված գենդերային բռնության մասին օրենքները չեղարկելու բացահայտ կոչերով հանդես եկող կուսակցությունն ապրիլի 28-ի խորհրդարանական ընտրություններին արդյունքում կանցնի խորհրդարան: