Մոսկվայում թոշակառուից 40 000 դոլար և ավելի քան 1 կգ ոսկյա մետաղադրամներ են գողացել

17:17 • 08.03.19

Մոսկվայում անհայտ անձինք թոշակառուից գողացել են 40 000 դոլար և ավելի քան 1 կգ քաշով կոլեկցիոն ոսկյա մետաղադրամներ:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, գողությունը կատարվել է կնոջ՝ առաջին հարկում գտնվող բնակարանից, որտեղ էլ պահվել են գումարն ու մետաղադրամները:

Ներքին գործերի նախարարությունից մանրամասնել են, որ դրսի պատուհանից ներս թափանցած հանցագործները թոշակառուին պատճառել են 6 մլն ռուբլու վնաս:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: