Պարագվայի «Լիբերտադ» ակումբի Գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել ֆուտբոլիստի կնոջ հետ սիրավեպի պատճառով
Պարագվայի «Լիբերտադ» ակումբի գլխավոր մարզիչ Լեոնել Ալվարեսը պաշտոնանկ է արվել ակումբի ֆուտբոլիստներից մեկի կնոջ հետ սիրավեպի պատճառով: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է The Sun-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 51-ամյա Ալվարեսը սիրային կապի մեջ է եղել «Լիբերտադ»-ի կիսապաշտպան Էդգար Բենիտեսի կնոջ` Պետտի Գոնսալեսի հետ, սակայն վերջինս հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը:
Նշվում է, որ 2012 թվականից Ալվարեսն ապրում է 31-ամյա Ջոաննա Գարսիայի հետ, զույգը համատեղ մեկ դուստր ունի: Մարզիչը ևս երկու երեխա ունի այլ կանանցից:
Լեոնել Ալվարեսը «Լիբերտադ»-ը գլխավորել է 2018 թվականին:










