Փլուզում Կապանում. մոտ 10 խմ հողի զանգված սահել է դեպի ձորակը

00:59 • 09.03.19

Մարտի 8-ին, ժամը 20:40-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքում փլուզվել է տներից մեկի այգու հենապատը, անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տան այգու հենապատը (15x2x0.4 մ), մոտ 10 խմ հողի զանգված սահել է դեպի ձորակը (մոտ 5 մ): Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: