Հիմնավոր կասկածը բացակայում է. դատարանն ազատ է արձակել «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին. «Փաստինֆո»

10:32 • 09.03.19

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է  «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Կայքի տեղեկությունները հաստատել է մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը: 

Տնօրենի ձերբակալության մասին Քննչական կոմիտեն հայտնել էր մի քանի օր առաջ: Ըստ նախաքննական մարմնի` բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:  

2016-2018թթ.  ՀՀ պետբյուջեից և ԳԴՀ միջազգային համագործակցության ընկերության կողմից  ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից որպես աշխատավարձ ելքագրվել է առանձնապես խոշոր չափի գումար և յուրացվել: Բացի այդ, 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ 565 հազար դրամ կաշառքի գումարներ: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: