Սիրիական բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին. կան զոհեր և վիրավորներ

05:13 • 09.03.19

Սիրիական բանակը պատասխան հարված է հասցրել Իդլիբ նահանգի հարավում տեղակայված «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այդ մասին RT-ի փոխանցմամբ` հայտնում է SANA գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` Սիրիայի բանակի ստորաբաժանումները հրետանային և հրթիռային դիպուկ հարվածներ են հասցրել Հան-Շեյհունում և Կաֆր-Զիթեում գտնվող ահաբեկիչների թաքստոցներին և դիրքերին:

Նշվում է, որ հարվածների հետևանքով զինյալների շրջանում զոհեր և վիրավորներ կան: