ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

07:01 • 09.03.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում թեթև երկշարժիչային Piper PA-23-250 մակնիշի ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ` հայտնում է The Miami Herald պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ` «Տամպա» միջազգային օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռը ընկել է լիճը:

ԱՄՆ-ի Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն են սկսել վթարի պատճառները պարզելու համար: