ԱՄՆ-ում աղանդերի պատճառով ծագած վիճաբանության հետևանքով 14-ամյա տղա է մահացել

10:13 • 09.03.19

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում 14 տարեկան երկու տղաների միջև բրաունի շոկոլադե թխվածքի պատճառով վեճ է ծագել, ինչի հետևանքով տղաներից մեկը մահացել է, գրում է New York Post-ը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ին: Վիճաբանության ընթացքում տղաներից մեկը դանակով վիրավորել է մյուսի աչքը, ապա փախուստի դիմել:

Ավելի ուշ Հյուսթոն քաղաքի ոստիկանությունն արձանագրել է տղայի մահը:

Վիճաբանության մասնակիցների ինքնությունը չի հրապարակվել, սակայն քննիչները չեն կարծում, որ միջադեպը հանցավոր բանդաների հետ որևէ առնչություն ունի: