ԱՄՆ-ի ափերին ուժեղ քամու հետևանքով զբոսանավը թեքվել է` մի կերպ խուսափելով շրջվելուց
Նյու Յորքից Ֆլորիդա ուղևորվող նորվեգական զբոսանավն անսպասելի ուժեղ քամու հետևանքով թեքվել է և քիչ է մնացել ամբողջությամբ շրջվի: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ուղևորները լուրջ սթրես են տարել, ոմանք նույնիսկ վնասվածքներ են ստացել: Զբոսաշրջային կազմակերպության տվյալներով` միջադեպի ժամանակ քամու արագությունը 185 կիլոմետր ժամ է եղել:
Նշվում է, որ զբոսանավի թեքվելու հետևանքով շրջվել է նավասենյակների կահույքը, կոտրվել են ապակիները, ինչի պատճառով էլ ուղևորները վնասվածքներ են ստացել: Սոցիալական ցանցերում կատարվածն ուղևորները նկարագրել են «սարսափելի էր» և «պարզապես խենթություն էր» բառերով:
Աղբյուրը նշում է, որ զբոսանավը չի վնասվել և շարունակել է ուղևորությունը:










