ԱՊԼ. «Լիվերպուլը» հաղթեց «Բերնլիին» (տեսանյութ)

18:11 • 10.03.19

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Բերնլիին» և կամային հաղթանակ տոնեց. «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով:

6-րդ րոպեին հաշիվը բացեց Էշլի Վեստվուդը: Նախքան ընդմիջում Ռոբերտո Ֆիրմինոն վերականգնեց հավասարությունը, իսկ Սադիո Մանեն խփեց տանտերերի երկրորդ գոլը: Երկրորդ կեսում Ֆիրմինոն և Մանեն կրկին մեկական գոլ խփեցին, իսկ հյուրերից աչքի ընկավ Յոհան Գուդմունդսոնը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 73 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 1 միավոր: «Բերնլին» ունի 30 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը:

Անգլիայի Պրեմիերն լիգա, 30-րդ տուր

«Լիվերպուլ»-«Բերնլի»՝ 4-2
Գոլերը՝ Ֆիրմինո 19՛, 67՛, Մանե 29, 90+3՛ - Վեստվուդ 6՛, Գուդմունդսոն 90+1՛

ԱՊԼ. «Լիվերպուլը» հաղթեց «Բերնլիին» (տեսանյութ)