Մի շարք երկրներում խափանվել է Facebook սոցիալական կայքի աշխատանքը

21:14 • 13.03.19

Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր հայտնել են կայքի աշխատանքի խափանման մասին: Ինչպես գրում է Downdetector-ը՝ խնդիրը նկատվել է միանգամից մի քանի երկրներում:

Ըստ աղբյուրի՝ խափանումներ են գրանցվել գլխավորապես ԱՄՆ-ի արևելյան ափի տարածքում:

Նշվում է, որ սոցկայքի աշխատանքի խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Ֆիլիպիններից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից ու եվրոպական մի շարք այլ երկրներից:

Տեխնիկական խնդիրների պատճառների մասին տեղեկություններ չկան: