Գիտնականներն առաջին անգամ լիարժեք ենթաստամոքսային գեղձ են ստեղծել 3D տպիչի օգնությամբ
Լեհաստանում գիտնականներին հաջողվել է հատուկ 3D տպիչ սարքի միջոցով ստեղծել աշխարհում առաջին լիարժեք ենթաստամոքսային գեղձն՝ արյունատար անոթներով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով լեհական աղբյուրին, մասնագետներն օգտագործել են կենդանիներից վերցված ենթաստամոքսային գեղձի էնդոկրին բաղադրիչները: Այդ կենսական նյութից 3D տպիչը ստեղծել է օրգանը՝ նախապես մշակված համակարգչային ծրագրի համապատասխան:
Օրգանում ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ արյունատար անոթները: Տեսականորեն այն կարելի է փոխպատվաստել մարդու մարմնի մեջ, սակայն ներկա պահին նախատեսվում է փոխպատվաստումն անել մկների վրա, այնուհետև խոզերի:
Գիտնականները հույս ունեն, որ արհեստական ենթաստամոքսային գեղձը հնարավոր կլինի օգտագործել ինսուլինի արտադրության համար:










