Tesla-ն ներկայացրել է նոր Model Y քրոսովերը (տեսանյութ)

15:41 • 15.03.19

Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է իր նոր` Model Y արտաճանապարհային մեքենան, գրում է theverge.com-ը:

Ստանդարտ Model Y-ը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 354 կմ, ընդ որում՝ այն 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 193 կմ/ժ է: Model Y-ի ամենաէժան տարբերակը շուկայում կհայտնվի 2021թ.-ի գարնանը և կարժենա 39 հազար դոլար:
 
Այս էլեկտրամեքենան 2003թ.-ին ընկերության հիմնադրումից ի վեր Tesla-ի 5-րդ արտադրանքն է:

Էլեկտրամեքենայում օգտագործված դետալները 75%-ով համընկնում են Model 3-ի դետալներին, որն ընկերության՝ այս պահի դրությամբ ամենամատչելի արտադրանքն է:



Tesla-ն ներկայացրել է նոր Model Y քրոսովերը (տեսանյութ)