Հնդկաստանում գորտի՝ եղունգի մեծությամբ նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Ջորջ Վաշինգտոնի անվան ամերիկյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են գորտի նոր տեսակ, որն ունի մարդու եղունգի մեծություն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ բացահայտումն արվել է Հնդկաստանում:
Պարբերականը նշում է, որ գորտի այս տեսակի արտաքին քողարկումն այնքան լավն է, որ այն հրաշալիորեն միաձուլվում է միջավայրի հետ և դրա շնորհիվ կարողացել է այսքան երկար անտեսանելի մնալ գիտնականների համար:
Երկկենցաղները, որոնց մարմնով մեկ, ասես, աստղեր ցփնված լինեն, ստացել են Astrobatrachus kurichiyana անվանումը և ներկայացնում են գորտերի միանգամայն նոր ենթաընտանիք:














