«Яндекс»-ն ընկերների «խելացի» որոնմամբ օժտված սեփական սոցկայք կթողարկի

11:46 • 16.03.19

Ռուսական «Яндекс» որոնողական համակարգը սկսել է «Աուրա» սոցցանցի փորձարկումները, որը կաշխատի ընկերության հավելվածներիի ներսում, գրում է tjournal.ru-ն:

Սոցկայքը նեյրոնային ցանցի և մեքենայական ուսուցման միջոցով օգտատերերի համար ընդհանուր հետաքրքրություններով ընկերներ և խմբեր կորոնի: Օգտահաշվում առկա տեղեկությունից բացի, «Աուրա»-ն կօգտագործի նաև այն տվյալները, որոնք արդեն հասանելի են «Яндекс»-ին: Օգտատերերը հնարավորություն կունենան իրենց գրառումների համար համապատասխան լսարան ընտրելու՝ ըստ տարիքի, սեռի և գտնվելու վայրի:


Սոցկայքի մոդերատորները կվերահսկեն կատարվող գրառումները՝ դրանցում չթույլատրված բառապաշարի առկայությունը բացառելու համար, ինչպես նաև կհետևեն, որ օգտատերերն իրենց էջերում այլ անձանց լուսանկարներ չտեղադրեն:

Այժմ սոցկայքը փորձարկման փուլում է: Ընկերությունը ծառայության թողարկման հստակ ժամկետներ չի նշել:

«Яндекс»-ն ընկերների «խելացի» որոնմամբ օժտված սեփական սոցկայք կթողարկի