Փոխվել է Յուլյա Նաչալովայի հուղարկավորման ամսաթիվը

20:24 • 17.03.19

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովային կհուղարկավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը մարտի 21-ին: Այս մասին Москва լրատվական գործակալությանը հայտնել է երգչուհու տնօրեն Օքսանա Մոստովլյուկը:

Նրա խոսքով՝ հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի, իսկ մինչ այդ գերեզմանատան մեծ սգո սրահում կկայանա հրաժեշտի արարողությունը:   

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ Նաչալովային կհուղարկավորեն մարտի 19-ին, իսկ երգչուհու հայրը նշել էր, որ դա կարող է տեղի ունենալ մարտի 20-ին:

 Երգչուհու մահվան մասին նախօրեին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան: Նրա մահվան պատճառը նշվում է սուր սիրտ-անոթային անբավարարությունը, սակայն Յուլյայի հոր կարծիքով՝ դստեր մահվան պատճառը եղել է թարախակույտը: