Ռումինիայում 1 մետր երկարությամբ ավտոմայրուղի է բացվել

23:41 • 17.03.19

Ռումինացի գործարար Ստեֆան Մանդաչին մեկ մետր երկարությամբ ավտոմայրուղի է կառուցել՝ ի նշան բողոքի երկրի թույլ ճանապարհային ենթակառուցվածքների դեմ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, արագ սննդի ռեստորանների ցանցի սեփականատերը աշխարհի ամենակարճ մայրուղու կառուցումն իրականացրել է սեփական միջոցներով (4000 եվրո): Գործարարը մայրուղին կառուցել է Ռումինիայի հյուսիսարևելյան շրջանում գտնվող իր հայրենի Սուչավա քաղաքում, որտեղ ընդհանրապես չկան մայրուղիներ:

Ռումինիայում ավտոմայրուղիների ցանցն ամենակարճն է Եվրամիության տարածքում:  

 Մայրուղու բացմանը ներկա է եղել նաև Սուչավայի քաղաքապետը: Գործարարն ակտիվ արշավ է իրականացնում՝ ուշադրություն գրավելու երկրում առկա խնդրի հանդեպ և փորձելով գումար հավաքագրել Ռումինիայում ավտոմայրուղիներ կառուցելու համար: