Airbus-ն սկսել է իր ինքնակառավարվող օդային տաքսու փորձարկումները
Եվրոպական Airbus ավիաշինարարական ընկերությունը սկսել է օդային տաքսու փորձարկումները գերմանական Ինգոլշտադտ քաղաքում:
Ինչպես հայտնում է Euromag-ը, խոսքը CityAirbus օդային տաքսու մասին է, որի նախատիպն իրենից ներկայացնում է 4 տեղանոց մեքենա, որն արտաքինից անօդաչու թռչող սարք է հիշեցնում: Նախատիպն աշխատում է էլեկտրական ուժով:
Նախատեսվում է, որ խոշոր քաղաքներում նման տաքսիներն ապագայում կկարողանան թռչել քաղաքի կենտրոնից մինչև օդանավակայան: Հայտնի է, որ նորագույն տրանսպորտային միջոցն ինքնակառավարվող է և կարողանում է օդ բարձրանալ ու վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով:
Նշվում է, որ հունվարի 24-ին ամերիկյան Boeing ավիաշինարարական ընկերությունը հաշվետվություն է հրապարակել իր անօդաչու օդային տաքսու հաջող փորձարկման վերաբերյալ:










