Վրաստանի խորհրդարանում քաշքշուկ է տեղի ունեցել երկու պատգամավորների միջև (տեսանյութ)

13:53 • 18.03.19

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, հաղորդում է apsny.ge-ն։

Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեի և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Իրաքլի Բերայայի միջև։ Կախիձեն թղթեր է նետել Բերայայի վրա, թեժացած իրավիճակին միջամտել են ներկաները:

Հանձնաժողովի այս նիստին քննարկման է դրվել դատավորների ընտրության մասին օրենքի նախագիծը։