Չկա քանդման գաղափար, լրիվ հակառակը, մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում. Հայկ Մարության
Չկա քանդման գաղափար, կա միայն կառուցման գաղափար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ քաղաքապետարանը պատրաստվում է քանդել շենքերի մանսարդները:
«Լրիվ հակառակը, մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դա պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը, տանիքների հարցը հենց այդպես է լուծվել, և դրանով գեղեցկանում է քաղաքը, մարդիկ էլ նոր բնակարաններ են ստանում:










