Հյուսիսային Իռլանդիայում Սբ Պատրիկի օրը հրմշտոցի հետևանքով 3 երիտասարդ է զոհվել
Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով 3 երիտասարդ է զոհվել։
Դեպքը տեղի է ունեցել Քուքսթաուն քաղաքի «Գրինվեյլ» հյուրանոցի դիսկոտեկում։
«Ոստիկանությունը Սուրբ Պատրիկի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ զոհված 3 երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է տանում։ Չափազանց տխուր է, որ զվարճանքների համար կազմակերպված խնջույքը սարսափելի ողբերգությամբ է ավարտվել»,- ասված է Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության թվիթերյան էջում։
Belfast Ttelegraph պարբերականի տվյալներով՝ զոհերը 17 տարեկան աղջիկ և 16-17 տարեկան երկու պատանիներ են։ Հրմշտոց առաջացրած խուճապի պատճառներն առայժմ պարզ չեն։










