2019 թ. մարտի 11-ից 15-ը Հարկադիր կատարման ծառայությունում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3281 դիմում և գրություն

12:37 • 18.03.19

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 11-ից 15-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3281 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 8 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 9 զանգ-բողոքի:

Փետրվարի 11-ից 15-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1695 քաղաքացի: