Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին

23:54 • 18.03.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում իր աջակցությունն է հայտնել Նիդեռլանդների իշխանություններին և Ուտրեխտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Ես շոկի մեջ եմ Ուտրեխտում կատարվածից։ Հայաստանը մեր բարեկամ Նիդեռլանդների և նիդեռլանդցի ժողովրդի կողքին է։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է վարչապետի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 37-ամյա, ծագումով թուրք Գյոքմեն Թանիսին։