Աֆրիկայում ուժգին փոթորկի զոհերի թիվն անցել է 120-ից. կան հարյուրավոր անհետ կորածներ (լուսանկարներ)

12:32 • 18.03.19

Ավելի քան 120 մարդ է զոհվել Աֆրիկայի հարավում ՝ Մոզամբիկում և Զիմբաբվեում մոլեգնող, ջրհեղեղներով ու փոթորիկներով ուղեկցվող «Այդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով: Այս մասին հայտնում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ անհետ կորածների թիվը հասել է մի քանի հարյուրի:

Մոզամբիկի իշխանությունների փոխանցմամբ՝ երկրում զոհվել է 62 մարդ, իսկ Զիմբաբվեում՝ 65:
«Սա խոշորագույն բնական աղետն է, որին բախվել է Մոզամբիկը: Ամեն ինչ ավերված է», - նշել է շրջակա միջավայրի հարցերով նախարարը:

Մինչդեռ Զիմբաբվեում հարյուրավոր, տներ ու շինություններ են ջրի տակ անցել: Հեղեղումներն ավերել են բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ:

«Մենք չափազանց անհանգիստ ենք, քանի որ կան որոշ տեղանքներ, որտեղ փրկարարները չեն կարող հասնել: Այնտեղ տներն ամբողջովին ջրի տակ են անցել, կա մոտ 147 անհետ կորած, նրանց ճակատագրի մասին տեղեկություն չկա», - նշել է իշխանության ներկայացուցիչ Ջոշուա Սակոն:

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան բնական աղետի հետևանքով ընդհատել է Աբու Դաբի կատարած այցն ու արտակարգ դրություն հայտարարել տուժած գոտիներում:

Картинки по запросу cyclone adai

Картинки по запросу Cyclone Idai: death toll climbs over 120 in Mozambique and Zimbabwe

Idaiunpic

Картинки по запросу Cyclone Idai: death toll climbs over 120 in Mozambique and Zimbabwe