«Մեղքերի քաղաքը» ֆիլմի աստղը սիրավեպ է սկսել ԱՄՆ նախագահի թեկնածուի հետ
Վերջերս լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում հայտնի «Մեղքերի քաղաքը» ֆիլմի դերասանուհի Ռոզարիո Դոուսոնի և 2020թ․-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած 49-ամյա Քորի Բուքերի սիրավեպի մասին։ Ինչպես նշում է TMZ-ն, 39-ամյա դերասանուհին հաստատել է այդ մասին տեղեկությունը։
Ռոզարիոն, որը «Մեղքերի քաղաքը» ֆիլմում մարմնավորել է Հին քաղաքի ամազոնուհիների առաջնորդին, նախագահի թեկնածուին նկարագրել է որպես հոգատար և սիրող տղամարդու։
«Ուրախ եմ լինել այնպիսի տղամարդու կողքին, որին հարգում, սիրում և որով հիանում եմ, մի տղամարդու, որն այդքան բարի, հոգատար, նվիրված ու սիրող է»,- ասել է դերասանուհին։
Դոուսոնը նաև նշել է, որ իր սիրեցյալի նախընտրական արշավը հաջողված է համարում։
Հիշեցնենք, որ Բուքերը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել էր նաև 2012թ․-ին։ 2013թ․-ից նա Նյու Ջերսի նահանգից սենատոր է։










