Դիլիջանի որոշ թաղամասերում ջրամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ մարտի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:










