Apple-ը ներկայացրել է iPad-ի նորագույն մոդելները

20:40 • 18.03.19

Երկուշաբթի Apple ընկերությունը ներկայացրել է iPad Air և iPad Mini պլանշետների նոր մոդելները:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նոր iPad Air-ը համալրվել է 10.5 դյույմ (26.67 սմ) անկյունագծով Retina էկրանով, A12 Bionic պրոցեսորով, ինչպես նաև բարելավել է պատկերի որակը:

iPad Mini-ի համար ծրագրավորողները պահպանել են 7.9 դյույմ (20 սմ) անկյունագծով էկրանը, սակայն հավելել են A12 Bionic վերջին սերնդիպրոցեսորով: Բացի այդ, սարքավորումն այժմ կարելի է օգտագործել Apple Pencil գրիչի օգնությամբ:

Նոր պլանշետների հիշողության ծավալներն են 64 և 256 ԳԲ: Երկու գաջեթն էլ վաճառվում են արծաթագույն, ոսկեգույն և մոխրագույն երանգներով:

iPad Mini-ի գինը սկսում է 399 դոլարից, իսկ iPad Air-ինը՝ 499 դոլարից:

 

Apple-ը ներկայացրել է iPad-ի նորագույն մոդելները