Լենուղի համայնքի 4-րդ կարգի 2 վթարային շենքերի բնակիչները փակել են դպրոցի մուտքը, այնուհետև ուղևորվել մարզպետարան

11:58 • 18.03.19

Այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի չորրորդ կարգի 2 վթարային շենքերի 22 ընտանիք առավոտյան ժամը ութից փակել է դպրոցի մուտքը` պահանջելով լուծել շենքի հարցը, քանի որ այն քանդվում է և վտանգավոր է այնտեղ ապրելը: Այս մասին տեղեկանում ենք Azatutyun.am-ից:

Այնուհետև ոստիկանության միջամտությամբ երեխաները կարողացել են մուտք գործել դպրոց, իսկ բնակիչները ուղևորվել են դեպի մարզպետարան:

Մարզպետարանն ավելի վաղ բնակիչներին երկու առաջարկ է ներկայացրել. տեղափոխվել ամբուլատորիայի տարածք, սակայն բնակիչները հրաժարվել են՝ պատճառաբանելով կոմունալ պայմանների բացակայությունը, բացի այդ, ըստ նրանց՝ 22 ընտանիք չի կարող տեղավորվել այնտեղ: Մարզպետը նրանց մեկ այլ առաջարկ է արել նաև. տեղափոխվել այլ համայնք, որտեղ համայնքային նշանակության շենք կա, բնակիչներն այս տարբերակը ևս մերժել են: