«Շուտով նա Մարսը նվաճելու խոստում էլ կտա»․ Պորոշենկոյին ծաղրել են Ղրիմը վերադարձնելու խոստման համար
Համացանցի օգտատերերն Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին վերընտրվելուն պես առանց որևէ նախապայմանների Ղրիմը վերադարձնելու մասին ավելի վաղ տված խոստման համար ծաղրել են սոցկայքերում։
Օգտատերերի կարծիքով՝ ընտրությունների շեմին երկրի ղեկավարը կորցրել է առողջ դատելու կարողությունը և չափազանց մեծ խոստումներ է տալիս, գրում է life.ru-ն։
«Կարևորը՝ ընտրվի, իսկ հանուն դրա Պյոտրը պատրաստ է ինչ ուզես խոստանալ, անգամ Լուսինը երկնքից իջեցնել»,- գրել է Վիտալի Շաիմ անունով օգտատերը, իսկ Almost Furious կեղծանվամբ օգտատերը նշել է, որ նախագահը շուտով կխոստանա Մարսը նվաճել։
Սոցցանցերի այլ օգտատերեր համաձայնել են այն կարծիքին, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց Պորոշենկոյի երևակայությունը կենդանացել է, իսկ Ղրիմում նախագահի խոստումները շողոքորթություն են համարել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին։ Ըստ նախնական հարցումների՝ նախընտրական մրցապայքարն արդեն երկու ամիս է՝ գլխավորում է ուկրաինացի հայտնի շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։










