Ձնաբուք Վայոց Ձորի մարզում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար, 10 մարդատար մեքենա՝ 24 ուղևորով
Մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ:
Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաներ՝ 24 ուղևորով: Մինչև ժամը 00:09-ը հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա՝ 7 ուղևորով:
Ժամը 00:45-ին դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամը 03:07-ից մինչև ժամը 04:55-ն ընկած ժամանակահատվածում հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և մնացած 17 ուղևորներին










