Ավստրալիայում Airbnb ծառայությունից օգտվող տղամարդը սպանել է սենյակի դիմաց 150 դոլարը չվճարած վարձակալին
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի գերագույն դատարանը բնակարանների ու կացարանների վարձակալության Airbnb առցանց ծառայության ավստրալացի օգտատիրոջն իր վարձակալի սպանության համար 11 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է BBC-ն։
Դատապարտյալը 42-ամյա Ջեյսոն Քոլթոնն է։ Նա իր տան սենյակներից մեկը վարձով տրամադրել է 37-ամյա Ռամիս Ջոնուզին՝ նախ 3 օրով, ապա մեկ շաբաթով։
Ջոնուզի հաշվին, սակայն, գրեթե գումար չի եղել, և երբ նա հավաքել է իրերը՝ պատրաստվելով առանց 149 դոլար պարտքը վճարելու հեռանալ, Քոլթոնը այլ հանցակիցների օգնությամբ հարձակվել է Ջանուզի վրա և նրան ծեծել այնքան, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը։
Դատապարտյալի խոսքով՝ ինքը վարձակալին սպանելու մտադրություն չի ունեցել։
Քոլթոնի մյուս հանցակիցներն ավելի վաղ դատապարտվել են 9 և 7,5 տարվա ազատազրկման։
Airbnb ծառայությունն ավելի վաղ դատապարտել էր տեղի ունեցածը՝ կայքից հեռացնելով տվյալ տան վարձակալման հայտարարությունը։










