Կանարյան կղզիներում աստղադիտակը պատմության մեջ երկրորդ անգամ «Էյնշտեյնի խաչն» է հայտնաբերել

17:18 • 19.03.19

Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները պատմության մեջ երկրորդ անգամ «Էյնշտեյնի խաչն» են լուսանկարել։ Խոսքը ձգողական ոսպնյակի երևույթի մասին է, որը նկարագրել է Ալբերտ Էյնշտեյնը՝ իր հարաբերականության տեսությունում։

Ինչպես նշում է phys.org կայքը, տվյալ դեպքում երևույթի պատճառը խոշորացույցի գործառույթ իրականացնող գալակտիկան է, որը 20,000 մլն լուսատարի հեռավորության վրա գտնվող մեկ այլ գալակտիկայի լույսի պատկերն աղավաղում և 4 մասի է բաժանում՝ այն խաչի նմանեցնելով։

Լուսանկարն արվել է Hubble աստղադիտակով։

Կանարյան կղզիներում աստղադիտակը պատմության մեջ երկրորդ անգամ «Էյնշտեյնի խաչն» է հայտնաբերել