Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածի հրապարակն անվանակոչվեց Եվրոպայի հրապարակ
Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ:
Մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողություն: Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես էին եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ. Հովհաննիսյանը:










