Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցը կարելի է քննարկել միայն տրանսպորտի խնդրի լուծումից հետո. Հայկ Մարության

17:04 • 19.03.19

Կենտրոնում ավտոկայանատեղիների գնի բարձրացման հարցը, որի մասին խոսել էր թաղապետ Վիկտոր Մնացականյանը, կարելի է քննարկել միայն տրանսպորտի խնդրի լուծումից հետո:

Երևանի ավագանու այսօրվա՝ մարտի 19-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մեր երազած Երևանը երբ լինի, երբ նաև լուծված լինի տրանսպորտային համակարգի հարցը, բնականաբար, ընդօրինակելով զարգացած երկրների փորձը՝ մենք կարող ենք կենտրոնը բեռնաթափելու համար նման սահմանափակում ունենալ: Բայց սա կարելի է քննարկել միայն տրանսպորտի համակարգի լուծումից հետո»,- նշեց Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ Վիկտոր Մնացականյանն ասել էր, որ Երևանի կենտրոնում պետք է բարձրանա մեքենաների կայանատեղիների վճարի չափը: