Թեհրանի օդանավակայանում 100 ուղևորով ինքնաթիռը բռնկվել է վայրէջքի պահին

23:45 • 19.03.19

Թեհրանի «Մեհրաբաթ» միջազգային օդանավակայանում ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Գործակալության տեղեկություններով՝ ինքնաթիռի 100 ուղևորին էլ տարհանել են: Նրանք անվնաս են: Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները:

Աղբյուրի տվյալներով՝ կրակը բռնկվել է վայրէջքի պահին, երբ օդանավի շասիներից մեկը հարկ եղածի պես չի բացվել, այնուհետև իրավիճակը կարգավորվել է: