Բժշկական համալսարանի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման
ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կայքը՝ YSMU.am-ը, ենթարկվել է հակերային հարձակման: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի հասանելիությունը ժամանակավորապես արգելափակվում է:
Իրավապահ մարմինները նույնպես տեղեկացվել են կայքի վրա հակերային հարձակման վերաբերյալ:
Համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում գրոհը չեզոքացնելու և կայքի աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»,-










