Գորիս-Սիսիան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած «Renault»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

01:48 • 19.03.19

Մարտի 18-ին, ժամը 19:12-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 29-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ֆ., ծնված 1968 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (մոտ 10 մ): 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: