Սևան քաղաքում այրվել է «Volvo» մակնիշի ավտոմեքենա. հրդեհը մարել են քաղաքացիները
Մարտի 18-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների ժամանելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և շարժիչը՝ ամբողջությամբ:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:










