Գանայի գյուղերից մեկում ծննդաբերությունն արգելված է

22:39 • 19.03.19

Գանայի հարավային շրջանում գտնվող Մաֆի Դավ գյուղում, որը 5000 բնակիչ ունի, հնագույն տաբու է գործում:

Ինչպես ներկայցնում է Oddity central-ը, բնակիչներից ոչ ոք այդ գյուղում չի ծնվել հնագույն համոզմունքի պատճառով, որի համաձայն՝ ծննդաբերությունը գյուղում վիրավորում է աստվածներին: Այդ պատճառով ծննդաբերել պատրաստվող մայրերը մեկնում են հարևան համայնքներ՝ երեխաներին այնտեղ ծննդաբերելու համար:

Ինչպես և աֆրիկյան երկրի մյուս գյուղական համայնքներում, այս գյուղում նույնպես կան անհիշելի ժամանակներից պահպանվող ավանդույթներ, որոնց թվում է նաև երեխայի ծնունդը:  

Այս գյուղի առանձնահատկություններից մեկը, ինչպես նշում է աղբյուրը, կենդանիների և թռչունների բացակայությունն է: Կենդանիներ պահելն այս գյուղում նույնպես արգելված է եղել վաղնջական ժամանակաշրջանից:

Մյուս արտասովոր հանգամանքը գերեզմանոցների բացակայությունն է: Երբ մարդ մահանում է, նրան հուղարկավորում են այլ համայնքների գերեզմանատներում: