Երիտասարդ արգենտինացին կես մլն դոլար է գտել և վերադարձրել տիրոջը՝ խոշոր պարգևատրման փոխարեն աշխատանք խնդրելով

20:36 • 19.03.19

Նոգոյա քաղաքում բնակվող երիտասարդ արգենտինացին կես մլն դոլար է գտել և վերադարձրել տիրոջը՝ փոխարենն աշխատանք խնդրելով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արգենտինական աղբյուրին, Խոսե Սանչեսն ընկերուհու և երկու երխայի հետ ապրում է վարձակալած բնակարանում, և նա եկամտի մշտական աղբյուր չունի: Տեսնելով, որ տղամարդը հեռախոսով խոսելով նստում է մեքենան՝ ճանապարհին թողնելով պայուսակը, փորձել է կանգնեցնել նրան, սակայն վերջինս դա չի նկատել:

Պայուսակում մոտ կես մլն դոլար է եղել: Երիտասարդի խոսքով՝ ինքը երբեք նման քանակությամբ թղթադրամ չէր տեսել: Խոսեն զանգահարել է ոստիկանություն, սակայն իրեն ոչ ոք չի պատասխանել, ինչից հետո նա դիմել է տեղի ռադիոյին՝ օգնելու գտնել գումարի տիրոջը:

Ավելի ուշ գումարը կորցրած տղամարդն ու Սանչեսը հանդիպել են, և երիտասարդը փոխանցել է պայուսակը տիրոջը: Վերջինս Սանչեսին որպես պարգևատրում 25 000 դոլար կամ բակարան է առաջարկել, սակայն երիտասարդը հրաժարվել է պարգևատրումից և խնդրել է իրեն աշխատանք տալ:

Տղամարդը խոստացել է խատարել խնդրանքը, թեև պատմության մասին հայտնի դառնալուց հետո Սանչեսին տարբեր աշխատանքների առաջարկներ են ուղարկվել: