Երկնքում հայտնված խորհրդավոր «անցքը» վախեցրել է ԱՄԷ-ի բնակիչներին (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Այն քաղաքի բնակիչներն արտասովոր մթնոլորտային երևույթի ականատես են դարձել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ականատեսներից մեկի՝ Twitter-ում հրապարակած տեսանյութում երևում է, որ երկնքում անշարժ շրջան է երևում, որի գույնը փոքր-ինչ ավելի մուգ է իրեն շրջապատող ամպերից:
«Ամպային անցք»,- գրել է տեսանյութի հեղինակը մեկնաբանություններում: Տեսանյութը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Օգտատերերից ոմանք վախեցել են, որ երևույթը կարող է պատճառված լինել շրջակա միջավայրի բացասական փոփոխություններով:
Ավելի ուշ մեկնաբանություններում պարզաբանել են, որ նման «անցքեր» կարող են առաջանալ ջերմաստիճանի անկմամբ այն պահին, երբ ինքնաթիռն անցնում է ամպի կողքով:
شوهدت هذه الظاهرة النادرة والجميلة صباح اليوم في مدينة العين
— إبراهيم الجروان (@ibrahimaljarwan) March 17, 2019
تُسمى hole punch cloud
أو ظاهرة fallstreak hole pic.twitter.com/NbOd9zofNk










