Դաղստանում դեռահասը խնդրել է զրկել իր մորը ծնողական իրավունքներից
Դաղստանի Իզբերբաշ քաղաքում դեռահասը սոցիալական ցանցի միջոցով խնդրել է զրկել իր մորը ծնողական իրավունքներից, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի` Իզբերբաշի 16-ամյա բնակիչը պատմել է, որ մայրը ֆիզիկական բռնություն է գործադրում իր, իր 12-ամյա քրոջ և 14-ամյա եղբոր նկատմամբ:
Դաղստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում է ստուգում:
Նշվում է, որ քննչական գործողությունների արդյունքում կկայացվի որոշում, նշում է գործակալությունը:










