Անօդաչուն նկարահանել է, թե ինչ տեսք ունի «Դժոխքի դարպասներ» խառնարանը վերևից (տեսանյութ)
Թուրքմենստանի Կարակում անապատի կենտրոնում գտնվող այրվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» կամ «Դարվազա» (թարգմանաբար՝ «դարպասներ») անունով, նկարահանել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ավելի քան 40 տարի շարունակ այրվող խառնարանում ջերմաստիճանը հասնում է մինչև 1000 աստիճանի ըստ Ցելսիուսի, ինչի պատճառով անօդաչուն չէր կարող նկարահանում իրականացնել մոտ տարածությունից: Սովորաբար այդ տեսակի անօդաչուները դիմանում են մինչև 40 աստիճան ըստ Ցելսիուսի:
30 մետր խորությամբ և 69 մետր լայնությամբ խառնարանն առաջացել է, երբ խորհրդային ինժեներների կողմից բնական գազի աղբյուրների ուսումնասիրության ժամանակ իրականացվող հորատման աշխատանքների հետևանքով փոս է ձևավորվել: Այնտեղից դուրս եկող գազը շարունակում է այրվել տասնամյակներ շարունակ:










