Եգիպտոսում շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող առևտրային նավ են հայտնաբերել (լուսանկարներ)
Եգիպտոսում Աբուքիրի նեղուցի ջրերում հայտնաբերվել է հին եգիպտական առևտրանավ, որը կարող է ունենալ ավելի քան 2000 տարվա պատմություն։
Ինչպես գրում է Science Alert-ը, նավը գտնվել է Նեղոսի գետաբերանի մոտակայքում։ Խոշոր և բացառիկ այս առևտրանավի գոյության մասին մինչ այժմ խոսվել էր միայն պատմական ձեռագրերում, սակայն «շոշափելի» ապացույցներ դրա գոյության մասին մինչ օրս չկային։
Առաջին անգամ նավը հիշատակվել է Հերոդոտոսի «Պատմություն» աշխատությունում, որը գրվել է մ․թ․ա մոտ 5-րդ դարում։ Գրության հեղինակ գիտնականն այդ ժամանակ բավականին հստակ նկարագրել էր իր տեսած խոշոր նավը, սակայն դրա գոյության այլ ապացույցներ չեն եղել։












