Ղազախստանում բնական գազից թունավորումից 45 մարդ է տուժել, մեծ մասը դպրոցական երեխաներ են
Ղազախստանի հարավային Շիմքենթ քաղաքում բնական գազից թունավորումից տուժել է 45 մարդ, նրանցից 41-ը դպրոցականներ են: Այդ մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության հանրային առողջության պահպանման կոմիտեի ղեկավար Ժանդարբեկ Բեքշինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հայտնի է, որ տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց, երեխաների մոտ արձանագրվել է գլխապտույտ, սրտխառնոց և ուշաթափություն։
Ըստ պաշտոնյայի՝ բոլոր տուժածները հիվանդանոց են հասցվել թեթև ծանրության վիճակում, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, անցկացվել է դետոքսիկացման թերապիա, իսկ ծնողներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։
«Ներկա պահին հիվանդանոցում երեխաներ չկան», - ասել է Բեքշինը։
Նրա խոսքով՝ թունավորման պատճառ է դարձել տեղի դպրոցից մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող բաշխիչ ենթակայանում բնական գազի արտահոսքը։










