Հայ գիտնականը դարձել է Մենդելեևի աղյուսակի նոր տարրերի գյուտարարներից մեկը. իսպանական պարբերականի անդրադարձը

00:32 • 19.03.19

Իսպանական АВС պարբերականը հոդված է հրապարակել ռուսաստանցի գիտնականների կատարած կարևորագույն հայտնագործություններիմասին, որոնք փոխել են մարդկանց կյանքը ողջ աշխարհում:

Հոդվածում նշվում է, որ կարևորագույն գյուտերից մեկը դարձել է Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի բացահայտումը և մեր օրերում դրա համալրումը նոր տարրերով:

«Հետաքրքիր է, որ 2016-ին Մենդելեևի աղյուսակը համալրվել է երկու նոր «ռուսական» տարրով՝ №115 կամ Մոսկովիում (Mc) և №118 կամ Օգանեսոն (Og): 118-րդ տարրն անվանվել է հայազգի քիմիկոս Յուրի Հովհաննիսյանի պատվին: Նա եղել է գերծանր տարրերի ուսումնասիրության պիոներներից մեկը»,- ասվում է հոդվածում:

Քիմիական տարրերի պարբերական համակարգից բացի ռուսների գիտական հայտնագործությունների ցանկում ներառվել են հեռուստացույցի, ուղղաթիռի ստեղծումը, արհեստական արբանյակի, սինթետիկ կաուչուկի մշակումը: 

 

Հայ գիտնականը դարձել է Մենդելեևի աղյուսակի նոր տարրերի գյուտարարներից մեկը. իսպանական պարբերականի անդրադարձը