Իտալիայում կին ոստիկանը փրկել է կամրջից նետվել ցանկացող տղամարդուն (տեսանյութ)
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ոստիկանները փրկել են կամրջից նետվել ցանկացող տղամարդուն։
Ինչպես նշում է gazzetta.it-ը, դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Պուչչինի հրապարակում։ Տղամարդը Ռումինիայի 40-ամյա քաղաքացի է եղել։ Նա սկզբում վնասել է հրապարակում կայանած մեքենաներից մեկի ապակին, ապա ոչ սթափ վիճակում բարձրացել է կամրջի պատին՝ անհասկանալի նախադասություններ արտաբերելով։
Մոտակայքում գտնվող ոստիկանների խումբն անմիջապես շրջապատել է տղամարդուն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կին ոստիկանը զգուշորեն մոտենում և դեպի իրեն քաշում տղամարդուն՝ նրան ցած բերելով կամրջի պատի վրայից։










