Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը

19:48 • 19.03.19

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է երկնաքարի պայթյունը, որը տեղի էր ունեցել Բերինգի ծովի օդային տարածքում՝ Կամչատկա թերակղզու ափամերձ շրջանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ ՆԱՍԱ-ի մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ «հսկայական» երկնաքարի պայթյուն է արձանագրվել Կամչատկայի մոտակայքում 2018 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ջրի մակերեսից ավելի քան 25 մետր բարձրությամբ:

Տեսագրության կադրերից մեկում պատկերված է երկնային մարմնի թողած մուգ ծխի հետքը, իսկ այլ կադրում երևում է պայթյունի պահը:

 

 

 

Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը