Մոզամբիկում «Ադայի» ցիկլոնի զոհերի թիվն անցել է 1000-ից. The Guardian (տեսանյութ)
Աֆրիկայի հարավում մոլեգնող «Ադայի» արևադարձային ցիկլոնը միայն Մոզամբիկում դարձել է ավելի քան 1000 մարդու մահվան պատճառ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսին: Նա մանրամասնել է, որ Փանգվե և Բուսի գետերը «հեղեղված են մարդկային դիերով»:
«Հավանաբար, մենք կարող ենք խոսել ավելի քան 1000 զոհի մասին»,-ասել է Նյուսին՝ հավելելով, որ ավելի քան 100 000 բնակիչ սաստիկ հեղեղումների վտանգի առաջ է:
Պարբերականը մանրամասնում է, որ Մոզամբիկում, Մալավիում և Զիմբաբվեում արևադարձային ցիկլոնի զոհերի պաշտոնական թիվը 215-ն է, մինչդեռ տուժածները 1,5 մլն-ից ավելի են:










